Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Թշնամին խաղադրույք է արել այս իշխանության պատեհապաշտ-առևտրապաշտ բնույթի վրա

Թշնամին խաղադրույք է արել այս իշխանության պատեհապաշտ-առևտրապաշտ բնույթի վրա
28.05.2025 | 10:20

Հայաստանի քաղաքական դաշտում կա երկու հոգի որոնցից առաջինի քաղաքական խոսքն ամենաարժեզրկվածն է, երկրորդի քաղաքական խոսքը՝ ամենաայլասերվածը: Ցավոք, ըստ Սահմանադրության, առաջինը փաստացի ՀՀ կառավարության՝ գործադիր իշխանության բարձրագույն մարմնի ղեկավարն է, երկրորդը՝ օրենսդիր իշխանության, ժողովրդի ներկայացուցչական մարմինը ներկայացնող Ազգային ժողովի նախագահը:

Վերը նշվածները չեն ներկայացնում իրենց, իրենց ընտանիքները, իրենց ընկերներին, բարեկամներին կամ հարևաներին և նույնիսկ իրենց ընտրողներին: Նրանք ի պաշտոնե ներկայացնում են ողջ ժողովրդի գործադիր և օրենսդիր իշխանությունը և դա անում են ամենաարժեզրկված և ամենաայլասերված քաղաքական խոսքով:

Երբ երկրի վարչապետը, Ալիևից իր «վերարտադրության թուղթը» մուրալու համար, նրան սուրճի է հրավիրում, իսկ վերջինս էլ ասում է՝ «գործեր ունեմ, գնա դիր, մինչև կգամ», սա նշանակում է, որ վերջինս հասկանում է, թե Փաշինյանը ինչ աստիճանի կախում ունի իր կամքից և որքան անէական քաղաքական կշիռ: Սա կարող է ընդունելի լինել «վերարտադրության թուղթը» երազողի համար, բայց ոչ երբեք նրանց համար, ում կարծես ներկայացնում է Փաշինյանը ֆորմալ առումով, այսինքն՝ ժողովրդի: Ամենաարժեզկվածի մասին շատ լավ գիտի նաև սուրճի հրավիրվածը:

Երբ ԱԺ նախագահը հայտարարում է, որ ադրբեջանցիների հետ «իրենց վերարտադրության թուղթը» ստորագրելուց հինգ րոպե հետո առևտուր են անելու, սա նշանակում է, որ քաղաքական խոսքի այլասերվածությունը չունի հատակ: Չկա արժեք, պատվախնդրություն և չկա պատասխանատվություն ժողովրդի առջև, այն ժողովրդի, որն իր զավակների կյանքով է վճարել հանուն հայրենիքի: Հանուն հայրենիքի, ոչ թե հանուն ադրբեջանցու հետ առևտրի: Հակառակը անբռնազբոս կարող է ասել միայն քաղաքականապես այլասերվածը:

Մեծ հաշվով խնդիրը հետևյալն է:

Մեր պոտենցիալ թշնամին մեր պետության սնանկացման պլանավորման ժամանակ շատ լավ հաշվարկել և խաղադրույք էր արել այս իշխանության մի մասի (իմ քյարը, իմ փայը, իմ խերը, իմ շահը, իմ տոկոսը, ինձ ձեռք տալը, ինձ տակը ինչա մնումը) բառիս վատ իմաստով պատեհապաշտ- առևտրապաշտ բնույթի վրա: Բայց խնդիրը դա չէ, որ հաշվարկել է, և դա մասամբ աշխատում է: Խնդիրը այն է, որ այդ նարատիվը Հայաստանի գոյութենական թշնամիների պատվերով հենց Հայաստանի իշխանությունների ձեռամբ դառնում է իրականացման ենթակա պետական գաղափարախոսություն:

«Որտեղ հաց՝ էն­տեղ կաց» սկզ­բուն­քով ապ­րե­լու գաղափարախոսական հենքը այս իշխանությունը դարձրել է քաղաքական դավանաբանական հենք: Դարձրել է՝ և հենց այստեղ դեմ առել մի մեծ պատի, որովհետև պետք է համոզի ու ապացուցի, որ իմ քյարը, իմ փայը, իմ խերը, իմ շահը, իմ տոկոսը, ինձ ձեռք տալը, ինձ տակը ինչա մնումը բացառապես իրեն ՝ իշխանությանը չի վերաբերում այլ վերաբերում է նաև ժողովրդին:

Վերջին նյարդային ջղաձգումներն ու անկաշառ, չկոռումպացված, ազնիվ, կիրթ և կրթված երևալու բոլոր ջանքերն ապարդյուն են անցնում և ստանում շեշտակի հակառակ էֆեկտ: Որքան ջանում են երևալ չկոռումպացված, այնքան աղմկահարույց են լուրերը, որքան ջանում են երևալ կիրթ ու կրթված, այնքան վերադառնում են իրենց անկիրթ օրգանական բնույթին: Դա տեսնում և զգում է նաև իրենց ընտրազանգվածը, որն անշեղորեն օտարացել է նրանցից և որևէ ապացուցման այլևս ոչ հավատում է, ոչ էլ սպասում:

P.S. Ամենաարժեզրկված և ամենաայլասերված քաղաքական խոսքը կրողները մեծ հաճույքով դա չէին անի, բայց նրանց որևէ այլ բան չի մնացել անելու, քան դա: Սեփական քաղաքական փոսը անվերջ փորելը միակ բանն է, որ ունակ են անել և կարող են: Էդպես կարելի է միայն ջնջել ամենը, չթողնել կարգ, ձև, սկզբունք, կարմիր գիծ և անցնել ամենի վրայով և բերել քաոս: Միակ շանսը այդ փոսը փորելն է և քաոսը, որտեղ ամեն բան կմոռացվի, այդ թվում այն ավերը, որը ենթադրում է պատասխանատվություն ժողովրդի առաջ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1266

Մեկնաբանություններ